00:00:00

Փաշինյանական իշխանության համար առանձնապես հետաքրքիր չէ, թե մեր հայրենակիցներն Արցախում ինչպես են իրենց գոյությունը քարշ տալիս. Աբրահամյան

09:10, 18 հուլիս 2023 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Իշխանության տարբեր դեմքեր ԱԺ-ի ամբիոնից իրենց կոտորում էին, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, խոսում թուրքերի հետ ախպերություն անելու անհրաժեշտության մասին ու հիմա նույն թուրքերը պարզ ցույց են տալիս, թե այդ «ախպերությունը» ոնց է դրսևորվելու:

 

Իհարկե, փաշինյանական իշխանության համար առանձնապես հետաքրքիր չէ, թե մեր հայրենակիցներն Արցախում ինչպես են իրենց գոյությունը քարշ տալիս կամ ֆիզիկական գոյության նվազագույն խնդիրներ լուծում, կարևորը՝ իրենք իշխանության են, փորները՝ կուշտ, գրպանները՝ լիքը:

 

Միջնորդ այն երկրները, որոնք խրախուսում են Արցախի հանձնումը, երևի արդեն բավարարված են, որովհետև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասնակից են, թե բա` հնարավոր համարում ենք արցախցիների անվտանգ ապրելն Ադրբեջանի կազմում:

 

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի` նախագահական նստավայրի դիմաց նստացույց սկսելուն, ապա պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել: Ես հասկանում եմ, որ Արցախում իրավիճակը ծայրաստիճան դրսևորումներ է ստանում, նաև միջազգային հանրությանը էմոցիոնալ ուղերձներ հղելու կարիք կա, բայց դա այլ կերպ պետք է իրականացնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր