00:00:00

Հուլիսի 10-ից 17-ը ադրբեջանական կողմը 4 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

14:12, 17 հուլիս 2023 Հասարակություն

Հուլիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 4 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացել դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Հուլիսի 11-ին ժամը 13:00-ին Չարեքտար գյուղի բնակիչ Ա.Ա.-ն հեռախոսով հաղորդել է այն մասին, որ իրենց տան ուղղությամբ լսվել են արձակված անկանոն կրակոցների ձայներ: Գետավանի բաժանմունքի օպերլիազորը դեպքի վայրում պարզել է, որ նույն օրը ժամը 10:20-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Ա.-ն իր տնամերձ հողամասում աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքից ինքնաձիքի անկանոն կրակոցներ են արձակվել գյուղի և իր ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է այգեգործական աշխատանքները:

Հուլիսի 13-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ամարասի հովտում» 3 կոբայն հունձ կատարելու ժամանակ, ժամը 17:40-ին Ադրբեջանի մարտական դիրքերից կրակոցներ են արձակավել բերքահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Հուլիսի 14-ին ժամը 19:20-ին Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Մաճկալաշեն գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից ականանետից կրակոցներ են արձակել՝ գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքների ուղղությամբ:

Հուլիսի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 09:50-ի սահմաններում, Ա. Մ.-ն (ծնված 1959թ.), «Fortschritt E 302» խոտհնձիչ տրակտորով Վերին Սզնեք գյուղում խոտհարման աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակահերթեր է արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր