00:00:00

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում

18:38, 16 հուլիս 2023 Հասարակություն

Հայաստանի տարածքում հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա՝ ՀՀ որոշ շրջաններում հասնելով 39 աստիճանի:
Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 16-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +21+23,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+29,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,

Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+25,

Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+31,

Արարատում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32,

Արմավիրում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +21+23, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +14+16,

Արցախում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +21 +23։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր