Գլոբալ առումով այս իրավիճակում Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, դե տարատեսակ մայմունություններով ու իմիտացիաներով զբացվելուց զատ, ունի մեկ տարբերակ, գնալ Լաչինի միջանցքի ուժային բացման։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արգիշտի Կիվիրյանը․
«Սա նաեւ կհանդիսանա լակմուսի թուղթ Մոսկվայի վարքագիծը ստուգելու համար՝ եթե իրենք որոշել են մնալու Արցախում, ապա դա թույլ չեն տա բայց իրենք կբացեն միջանցքը, իսկ եթե ռուսները ունեն Արցախը լքելու քաղաքական որոշում, ավելի լավ ա հիմիկվանից հանել ժողովուրդին։ Դե ժողովրդի այս մասին, ով պատրաստ չի ապրելու Ադր///անի դրոշի տակ։ Ընդ որում չեմ բացառում որ ժողովրդի մի մասը կփորձի մնալ ու ապրել այդ դրոշի տակ, ու այս իրավիճակում որ մեկ իրավունք չունի գեթ մեկ թթու խոսք ասի իրենց, քանի որ դա ինքնին անձնազոհ արարք ա, ամեն գնով փորձելու մնալ իրենց պապենական հողի վրա...»