00:00:00

Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը. Շարմազանով

15:59, 15 հուլիս 2023 Բլոգ

Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստ:  Ասվում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«ԵՄ -ն՝ ի դեմ Բորելի, ՌԴ ԱԳՆ-ն, ԱՄՆ դեսպանը հերթով մեզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն ադրբեջանական։ Սա է փաստը։ Ու սա հստակ ակնարկ է հայ հանրությանը առ այն,որ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է։

Դավաճանել է Արցախը Նիկոլը նախ եւ առաջ։

Եվ եթե մենք պահանջելու բան ունենք,ապա նախ պետք է պահանջենք նրանից ու հեռացնենք նրան իշխանությունից։

Իսկ ՌԴ-ի,ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերի համար դարդ մի արեք,նրանք իրենց հարցերը կլուծեն։

Դուք մեր դարդը լացեք,որ Նիկոլի պատճառով ողջ աշխարհն ամոթանք է տալիս մեզ,որ վարչապետ կոչվածը Արցախն ադրբեջանական է համարում։

Նման բան ուղիղ ասեց ԵՄ ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը,այսօր էլ՝ ՌԴ ԱԳՆ-ն։

Եթե մեր երկիրը ղեկավարում է տեսակով կոլաբորացիոնիստը,ուրեմն մենք արժանի ենք դաշնակից ու գործընկեր չունենալու։

Ակնհայտ փաստ է, քաղաքական «տրյապկի» հետ ոչ մեկ չի զինակցելու, նմանի վրա՝ կոշիկներ են մաքրում։

Գետինը մտնելու բան…»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր