00:00:00

Սեյրան Օհանյանի կինը հրավիրում է աղոթքի

13:05, 13 հուլիս 2023 Բլոգ

Պաշտպանության նախկին նախարար, խորհրդարանական «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, իր հետ հերթական հանդիպմանն է հրավիրում։  Նա որոշել է հանդիպման նոր վայրն ու իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում։

«Հարգելի և սիրելի համակիրներ` ի սփյուռս աշխարհի

Վստահ եմ՝ անհամբերությամբ սպասում եք իմ գրառմանը, թե երբ և որտեղ է լինելու մեր հաջորդ հանդիպումը։

Հաջորդիվ եկեք փրկության խնդրանք և աղոթք բարձրացնենք առ Աստված` մեր Հայրենիքի, մեր զավակների, Արցախում շրջափակման մեջ հայտնված մեր քույրերի և եղբայրների համար։

Մայրական աղոթքը զորավոր է, առավել ևս, եթե այն լինի համազգային։

Առաջարկում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին ընդառաջ՝
ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ` օրացույցով 2023 թ.-ի տարվա 223-րդ օրը, իսկ հին հայկական տոմարով` Նոր տարվա 1-ին օրը (Նավասարդի 1֊ը, որ համարվել է ժողովրդական խրախճանքի տոն)։

Սրբավայրը, աղոթատեղին, այնուհետև միասնական տոնախմբության վայրը կներկայացվի ձեր առաջարկություններից և համատեղ խորհրդակցություններից հետո»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր