Լիոնել Մեսսին խոստովանել է, որ շուտով կավարտի կարիերան Արգենտինայի հավաքականում։ Հայտնում է Armsport.am-ը։
— Ե՞րբ եք պատրաստում ավարտել կարիերան ազգային հավաքականում:
— Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա այն պահին, երբ պետք է լինի։ Ես ամեն ինչի հասել եմ, ուստի հիմա մնում է միայն վայելել։ Աստված կասի, թե երբ կգա հեռանալու հարմար պահը:
Համոզված եմ, որ շուտով դա տեղի կունենա: Դա նորմալ է՝ հաշվի առնելով իմ տարիքը: Բայց ես չգիտեմ, թե կոնկրետ երբ կգա հարմար պահը։ Ես շարժվում եմ օրից օր, վայելում եմ այն բոլոր գեղեցիկ բաները, որոնք շրջապատում են ինձ:
Մենք թիմում ստիպված էինք դժվար ժամանակներ անցնել։ Մեզ բախտ վիճակվեց հաղթել աշխարհի առաջնությունում և Ամերիկայի գավաթում: Ժամանակն է վայելել»,- ասել է «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվողը TV Publica-ին։