00:00:00

Ամեն անգամ, երբ իշխանությությունը խոսում է բանակի մասին, աչքիս առաջ հենց այս ծանր միջադեպն է գալիս․ Աբրահամյան

17:30, 12 հուլիս 2023 Բլոգ

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում տեսակցել եմ 2019 թվականին, քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից դաժան բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին և նրա ծնողներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Փոխգնդապետ Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. վերջինս 4 տարի է` անգիտակից վիճակում է, իսկ արտաքին տեսքն անճանաչելիորեն փոփոխված:

Չնայած բժիշկների ահռելի ջանքերին, սպային առողջութան վերականգնման առումով որևէ լավատեսական արդյունք չկա:

Ամեն անգամ, երբ իշխանությության տարբեր դեմքեր խոսում են բանակի կամ նրանում նախատեսված փոփոխությունների մասին, աչքիս առաջ հենց այս ծանր միջադեպն է գալիս:

Իշխանության վերաբերմունքը համազգեստի, ծառայության ու զինվորականների նկատմամբ ուղիղ համեմատական է սպաներին ծանր ծեծի ենթարկելու և այդ գործով ընթացած ակնհայտ ապօրինի գործընթացին»,- գրել է Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր