00:00:00

Ապրիլյան պատերազմին օգնություն ուղարկած ծխախոտները Ստեփանակերտում 550-600 դրամով վաճառքի են հանվել

14:57, 12 հուլիս 2023 Բլոգ

Ապրիլյան պատերազմին օգնություն ուղարկած ծխախոտները Ստեփանակերտում 550-600 դրամով վաճառքի են հանվել, այս մասին հայտարարել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

«2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ որպես օգնություն ուղարկած ծխախոտներն այսօր Ստեփանակերտում 550-600 դրամով վաճառքի են հանվել։ Տեղյակ եմ ամբողջ այդ շղթային՝ սկսած ուղարկողից, ավարտած իրացնողով… Տեղյակ են նաև համապատասխան մարմինները, տեսնենք՝ վերջը ինչ են անում…»,- Facebook-ում գրել է նա։

Պետրոսյանը զգուշացրել է՝ այս քայլն անողների դիմակները պատռվելու են. «ժողովուրդը ձեր իրական դեմքը կտեսնի…»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր