00:00:00

Վարդավառի օրը Գեղարքունիքի մարզում իրականացվելու է ուժեղացված ծառայություն. ՆԳՆ

16:37, 11 հուլիս 2023 Հասարակություն

Հուլիսի 16-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
 
«Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն` ապահովելով քաղաքացիների անվտանգ հանգիստը։ Ուժեղացված ծառայության շրջանակներում ոստիկանները կպահպանեն հասարակական կարգը լողափերում, ճանապարհահատվածներում, տեսարժան վայրերի հարակից տարածքներում։ Գեղարքունիքի ՄՓՎ և ստորաբաժանումների կողմից իրականացվելու է ուժեղացված ծառայություն` Սևանա լճի ափամերձ տարածքներում և մարզի ավտոճանապարհահատվածներում:
 
ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատը ողջ անձնակազմով ծառայություն է իրականացնելու 1-ին, 2-րդ և 3-րդ հանրային լողափերում, իսկ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ-ի անձնակազմը` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում:
 
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը ևս կիրականացնի ուժեղացված ծառայություն` 35 կարգախմբով, որից 15-ը Սևանում և Ճամբարակում, 7-ը` Գավառում, 8-ը` Մարտունիում և 5-ը` Վարդենիսում:
 
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից կընդգրկվի ավելի քան 200 ոստիկանական ուժ` 32 երթուղիով, որոնք Սևանա լճում և ափամերձ տարածքներում կիրականացնեն հասարակական կարգի պահպանում:
 
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, ղեկին լինել սթափ և չվնասել ոչ Ձեր և ոչ էլ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը»,- նշված է Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր