Հունգարիայի Կապոշվար քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում առաջինը մեդալները խաղարկեցին մինչև 15 տարեկան ազատ ոճային ըմբիշները:
Հայաստանի այսօր պայքարի մեջ մտան 7 ըմբիշ: 62 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը եզրափակիչ մարտում հաղթեց վրացի Կոբա Գոգուաձեին և դարձավ չեմպիոն: Արմեն Պապիկյանը (44 կգ քաշային կարգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ) նույնպես մտել էին եզրափակիչ, սակայն նրանք պարտություն կրեցին և արժանացան արծաթե մեդալի: Մրցանակային 3-րդ տեղը գրավեցին և առաջնության բրոնզե մեդալակիր դարձան Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյանը (57 կգ):
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց 3-րդ տեղը: