00:00:00

Կ․ Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

00:09, 05 հուլիս 2023 Հասարակություն

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Մոսկվա կատարած այցի ընթացքում՝ մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ -ն հանդիպել է խոշորագույն շինարարական ընկերության «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի հետ։

Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընկերության տնօրենին հրավերի համար և կարևորել «Մոսմետրոստրոյ» ընկերության դերը Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և արդիականացման ծրագրի հարցում, ինչպես նաև առկա խնդիրները համատեղ ջանքերով լուծելու առումով։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի մետրոպոլիտենի զարգացմանը, վերակառուցմանը և արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը վստահությամբ ընդգծել է, որ «Մոսմետրոստրոյ» ընկերության մասնագետների մասնագիտական ներդրումն ու փոխգործակցությունը կնպաստի արդիականացման ուղղությամբ համագործակցության զարգացմանը և արդի հարցերի վերաբերյալ նորարական մոտեցումների ձևավորմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որից հետո մասնակիցները շրջայց են կատարել «Մոսմետրոստրոյ» ընկերությունում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր