00:00:00

Քամու ուժգնությունը Երևանում հասել է մինչև 18 մ/վ-ի, կոտրվել են ծառեր

21:49, 04 հուլիս 2023 Հասարակություն

Հուլիսի 4-ին, ժամը 19:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում կոտրվել են ծառեր, վնասվել թիթեղներ և գովազդային վահանակ:

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկության՝ քամու ուժգնությունը Երևանում հասել է մինչև 18 մ/վ-ի (առավելագույնը՝ Դավթաշեն վարչական շրջանում)։ Գրանցվել է քամու ուժգնացում նաև Արմավիրում՝ 16 մ/վ, Աշտարակում՝ 19 մ/վ և Եղվարդում՝ 20 մ/վ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր