Լիալուսնի օրը, Full moon fest-ի շրջանակում երեկ կայացավ երևանյան ամենասպասված իրադարձություններից մեկը, երբ հանդիսատեսը լիալուսնի տակ լսեց ռեփեր Մոտին, բայց համերգը վերջին րոպեների ընթացքում ռեփերը ստացել է ձեռքի կոտրվածք: Կազմակերպիչները հայտնել են, որ ռեփերը կոտրել է ձեռքը՝ ներկայացնելով մանրամասներ:
«Մոտը պարի ընթացքում վնասվածք ստացավ և իջավ բեմից: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, պարզվեց, որ հոդախախտ ունի (ժողովրդական լեզվով ասած թեևը դուրս է ընկել): Երգիչն ինքն էլ սթորի է արել և ներողություն խնդրել այդպես անսպասելի բեմից իջնելու համար: Որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ ելույթի ժամանակ նման վնասվածք կստանա,- ասաց համերգի կազմակերպիչը։
Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է հոլովակ, որտեղ հայտնել է իր առողջական կարգավիճակի մասին:
«Շնորհակալ եմ ամեն բանի համար, այժմ ամեն բան լավ է, չնայած 3 շաբաթ պետք է լինեմ թևկապով, հետագայում ստուգումներ, իսկ անհրաժեշտության դեպքում վիրահատություն, բայց ևս մեկ անգամ հայտնում եմ շնորհակալություն և խոսք եմ տալիս, որ մյուս տարի կհանդիպենք և կերգենք այն երգերը, որոնք չհասցրեցի կատարել»,- ասաց ռեփերը: