00:00:00

ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում փաստաբանները կարողացել են տեսակցել իրենց պաշտպանյալին

09:54, 03 հուլիս 2023 Իրավական

Փաստաբանը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին՝ տեղեկացնելով, որ ուշ ժամի պատճառով չի կարողանում մուտք գործել քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իր պաշտպանյալին։

Նրա խոսքով՝ իր և կալանավորված անձի մյուս փաստաբանի մուտքը քրեակատարողական ծառայողները արգելում են՝ պատճառաբանելով, որ ազատությունից զրկված անձինք իրավաբանական օգնություն ստանալու նպատակով փաստաբանի հետ կարող են տեսակցել միայն աշխատանքային ժամերին: Մինչդեռ, հաջորդ առավոտյան նշանակված է եղել դատական նիստ, և իրենք ցանկանում են իրենց պաշտպանյալի հետ քննարկել նրա պաշտպանությանն առնչվող հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը բարձրացված հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի իրավասու ներկայացուցչի հետ։ Ներկայացվել է փաստաբանի խորհրդապահական կարգով իր պաշտպանյալին անարգել տեսակցելու իրավունքը՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման` անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից։

Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում փաստաբանների բարձրացրած խնդիրը կարգավորվել է, նրանք կարողացել են անարգել տեսակցել իրենց պաշտպանյալին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր