Հայաստանում գիշերը 2,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 04։19-ին։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Գյումրիից 39 կմ հյուսիս, իսկ օջախի խորությունը եղել է 10 կմ։
Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին մանրամասներ չեն հաղորդվում։