Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տևական ժամանակ է իմ անձի նկատմամբ իրականացվում է կեղտոտ արշավ, որն իմ գնահատմամբ համակարգում է Ներքին գործերի նախարարությունը։ Նպատակը շատ պարզ է. փորձ է արվում ամեն կերպ վարկաբեկել իմ անձը։
Այսօր մամուլում հերթական հրապարակումն է արվել, որ ինձ բերման են ենթարկել։ Այս առնչությամբ նշեմ, որ այո, ինձ բերման են ենթարկել Հայաստան վերադառնալուց ժամեր անց, առանց որեւէ պատճառաբանության և հիմնավորման։ Վեց ժամ պահելուց հետո ազատ են արձակել։ Նշված մեքենայի հետ որևէ առնչություն չունեմ, հետևաբար չէի էլ կարող իմանալ, թե ինչ կար տվյալ մեքենայի սրահում և բեռնախցիկում։
Երեք ամիս առաջ էլ նույն ձեռագրով, առանց որեւէ հիմնավորման ինձ բերման էին ենթարկել Երևանի փողոցներից մեկից, իսկ հաջորդ օրը նույն կերպ հրապարակվել է, թե իբր ինձ բերման են ենթարկել գիշերային ակումբներից մեկից։ Այդ ժամանակ արհամարհեցի և չանդրադարձա։ Հիմա ուզում եմ հստակ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ինձ գիշերային ակումբից բերման չեն ենթարկել, այլ ինչպես արդեն նշեցի՝ փողոցից մեքենայից իջնելուց հետո։
Վստահաբար տեսանյութը առկա է ոստիկանների մոտ, որոնք կատարում էին հրաման, և տեսանյութը պետք է, որ հասներ հասցեատիրոջը, թե ինչպես են 15 հոգով ինձ <<պառկեցնում ասֆալտին>>։
Այս և նպատանատիպ միջոցներով ինձ վարկաբեկելու փորձերը ձախողված են։