Ամերիկացի երգչուհի Մադոննան շարունակում է վատառողջ է մնալ՝ չնայած նրան, որ դուրս է գրվել հիվանդանոցից բակտերիալ վարակի պատճառով հոսպիտալացվելուց հետո, հայտնում է TMZ-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ նա անկողնուց վեր չի կենում և սրտխառնոցի նոպաներ է ունենում։ Ըստ TMZ-ի՝ Մադոննան վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել չորեքշաբթի՝ հունիսի 28-ի երեկոյան։ Այժմ երգչուհին Նյու Յորքի իր տանն է։
Աղբյուրների համաձայն՝ նրա հոբելյանական շրջագայության մեկնարկի հետաձգման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Մադոննան չի ցանկանում չեղարկել շրջագայության առաջին շոուները, որոնք պետք է մեկնարկեն հուլիսի 15-ին։ Միաժամանակ հարազատները նրան խորհուրդ են տալիս հետաձգել դրանք ավելի ուշ ժամկետի և թույլ տալ օրգանիզմին ապաքինվել վարակից։
Հրատարակության տվյալներով՝ Մադոննան մոտ մեկ ամիս հիվանդ է եղել, սակայն թաքցրել է դա, քանի որ զգուշացել է բուժօգնության պատճառով շրջագայության հնարավոր հետաձգումից։ Անցած շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, նա կորցրել է գիտակցությունը, որից հետո հոսպիտալացվել է։
Ավելի վաղ նրա մենեջեր Գայ Օզրին հայտնել էր, որ Մադոննան «լուրջ բակտերիալ վարակով» հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք։ Երգչուհին մի քանի օր անցկացրել է բժիշկների հսկողության տակ։