SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա մայիսին վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշի մարզի բնակիչներ 39-ամյա Սերյոժա Բարսեղյանի և 50-ամյա Արսեն Աղաբաբյանի միջև, որի ժամանակ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և գործի է դրվել հրազեն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Նոյեմբերյանի ոստիկանները պարզել են, որ մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում Ա. Աղաբաբյանին է դիմել Ս. Բարսեղյանը իրեն 1 հեկտար հողատարածք հատկացնելու պահանջով, իսկ երբ Ա. Աղաբաբյանը հայտնել է ինչ նպատակով, նա հայտնել է որ ուզում է հանգստյան գոտի ստեղծել: Դրանից հետո, երբ մերժում է ստացել Ս. Բարսեղյանը, Ա. Աղաբաբյանին անվանել է «թուրք», ինչից հետո վերջիններիս միջև լեզվակռիվ է շարունակվել ու վերածվել է ծեծկրտուքի: Օպերատիվ տեղեկություններով այդ ժամանակ Սերյոժա Բ.-ն ավտոմեքենայից հանել է «Սայգա» տիպի հրազենը, սակայն Ա. Աղաբաբյանը կարողացել է խլել նրա ձեռքից:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Աղաբաբյանը հրավիրվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց:
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյրութեր են նախապատրաստվել և դրանք փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին: Ձեռնարկվում են նաև միջոցառումներ Ս. Բրասեղյանին և նշված զենքը հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ աղբյուրի՝ Ա. Աղաբաբյանը Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարն է, իսկ Ս. Բարսեղյանը «Տավուշ միջազգային հայրենակցական միության» նախագահը: