00:00:00

«Ի՞նչ դնես սրա անունը»․ Ավետիք Իշխանյան

17:42, 28 հունիս 2023 Բլոգ

Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը, հարձակումներ գործում, կրակում և սպանում արցախցի երիտասարդներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Պարզ է, որ այդ ամենը կատարվում է Թուրքիայի ուղղորդմամբ և քաջալերմամբ։ Եվ այս ամենի ֆոնին, վարչապետ կոչեցյալը, շնորհավորում է Թուրքիայի նախագահին տոնի առթիվ։

Ի՞նչ դնես սրա անունը՝ պետական մտածողությու՞ն և դիվանագիտու՞թյուն, թե՞ արժանապատվության պակաս և ողորմելիություն։ Իհարկե վերջինները, բայց ոչ միայն։

Ինչպես քպ-ականներն են հարմար առիթ փնտրում, քծնելու, սողալու համար, իրենց տիրոջ ոտքերի առաջ, այնպես էլ նրանց ստրկատերն է , ամեն առիթով քծնում, սողում, արդեն իր տիրոջ՝ Թուրքիայի նախագահի առաջ։ Ցավոք, սա է իրականությունը»,- գրել է Իշխանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր