Գիշերն Արցախի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարվածներից հետո, ինչի հետևանքով պաշտպանության բանակի 4 զինծառայող է զոհվել, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ` շնորհավորել Կուրբան Բայրամի տոնի առթիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Զարմանալու ոչինչ չկա, որովհետև հայաստանյան իշխանության առաջնահերթությունը ոչ թե խորը բլոկադայի մեջ գտնվող արցախցիներն են ու իրենց հողի համար պայքար տվողներ մեր մարտիկները, այլ թուրքերի հետ միակողմանի սիրավեպի ապահովումը»,-գրել է նա: