00:00:00

Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. դա մեր կարմիր գիծն է, որ ոչ ոք իրավունք չունի խախտելու. Արցախի ԱԺ նախագահ

12:22, 28 հունիս 2023 Տեսանյութեր

Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է, Արցախի խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստում հայտարարեց խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը։

 

«Դա մեր կարմիր գիծն է, որ ոչ ոք իրավունք չունի խախտելու: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ», - հայտարարեց Արթուր Թովմասյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր