00:00:00

Միայն այսօր ունենք 4 զինծառայողի կորուստ, և սա կոչվում է «խաղաղության դարաշրջան»․ Ղազարյան

09:37, 28 հունիս 2023 Բլոգ

 Եվ սա կոչվում է «խաղաղության դարաշրջան», գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով զոհեր ունենալու հանգամանքին։

 

«2020 թվականի հուլիսին ՀՀ Տավուշի մարզում ծավալված և մի քանի օր տևած մարտական գործողությունների ընթացքում զոհվել էր հայկական բանակի 4 զինծառայող։ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ղեկավարած բանակային ստորաբաժանման անհամաչափ հարվածների հետևանքով՝ թշնամին ունեցել է 11 զոհ, որոնց թվում՝ մեկ գեներալ, մեկ գնդապետ, երկու մայոր։

 

Միայն այսօր Արցախի Պաշտպանության Բանակն ունեցել է 4 զինծառայողի կորուստ։ Եվ սա կոչվում է «խաղաղության դարաշրջան», սա այն «խաղաղությունն» է, որը հայրենիքի գողը բերել է մեր երկիր և շարունակում է իրական պատերազմներով սպանել մեր ժողովրդին և հայրենիքը հանձնել թշնամուն՝ բանտարկելով հայրենիքը պաշտպանած և հաղթանակներ կերտած զինվորականներին», - գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր