00:00:00

Կարեն Անդրեասյանը հանդիսանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամ․ Հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԲԴԽ անդամների ուշադրությունը․ Արսեն Բաբայան

20:19, 27 հունիս 2023 Բլոգ

Կարեն Անդրեասյանը հանդիսանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամ, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Համաձայն ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատավորները չեն կարող լինել կուսակցության անդամ: Ինչպես գիտեք, Բարձրագույն խորհրդի նախագահը դատավոր է:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության տվյալների համաձայն Կարեն Արեսի Անդրեասյանը, ով ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնը և հանդիսանում է դատավոր, 2016 թվականից մինչ օրս հանդիսանում է «Համախմբում» կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամ:

Չեմ պնդում, թե Կարեն Անդրեասյանն ակտիվ զբաղվում է քաղաքական գործունեությամբ հենց այդ կուսակցությունում, բայց փաստն իրավաբանորեն արձանագրված է, որի վերաբերյալ հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (կուսակցական լինելու հայտարարգրման մասով) և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ուշադրությունը»,- գրել է Արսեն Բաբայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր