Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանն ոսկե մեդալ նվաճեց Իսպանիայում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Մեր 63 կգ քաշային մարզիկը եզրափակիչ մարտում մեծ դժվարությամբ հաղթեց մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին, քանի որ գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 5:5: Յուրիկ Հովեյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց լրացուցիչ ցուցանիշով:
Այսօր ոսկե մեդալի համար մարտ կանցկացնի նաև 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: