00:00:00

21։00-ին բոլոր վայրերում սպասվում է տեսակապ Ստեփանակերտի հետ. Իշխան Սաղաթելյան

19:09, 27 հունիս 2023 Բլոգ

21։00-ին բոլոր վայրերում սպասվում է տեսակապ Ստեփանակերտի հետ, որտեղից շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության գործընկերները ուղիղ կապով կտեղեկացնեն Արցախում ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«24-ժամյա նստացույցը ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց շարունակվում է։

21։00-ին բոլոր վայրերում սպասվում է տեսակապ Ստեփանակերտի հետ, որտեղից շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության գործընկերները ուղիղ կապով կտեղեկացնեն Արցախում ստեղծված իրավիճակի մասին»,-գրել է նա:

Նշենք, որ նստացույցի նպատակն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից եւ ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։

Հիշեցնենք, որ նստացույցը բոլոր վայրերում մեկնարկել է այսօր՝ առավոտյան ժամը 08։30-ից եւ կավարտվի հունիսի 28-ին՝ ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր