Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին թվիթերում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին։
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շրջանակում։