«GTB Steel» հոլդինգը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում Երասխի երկաթի ձուլարանի աշխատողների և տեխնիկայի ուղղությամբ։
Հիշեցնենք՝ այսօր ևս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական անգամ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ: