00:00:00

44-օրյա պատերազմի ընթացքում շատ դեպքերում զոհեր են եղել ոչ թե մարտում, այլ տեղաշարժվելիս․ Փաշինյան

13:43, 27 հունիս 2023 Քաղաքականություն

2020 թվականի 44-օրյա պատերազմն ապացուցեց, որ բանակում շարժունակության խնդիր կա՝ ինչ ձևով և մեթոդներով է շարժվում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ՝ 44-օրյա պատերազմի դրվագներից մեկում տեղեկություն էր եկել, որ ինչ-որ դիվերսիոն խումբ ներթափանցել էր ինչ-որ տարածք։ Հետո գնահատականն այն էր, որ դա փոքր խումբ է, մեծ խնդիր չի, կլուծվի։ Այնուհետև պարզվում էր, որ այդ խումբը դժվար գտնելի է։ Այսինքն՝ գիտենք, որ խումբ կա տարածքում, բայց կոնկրետ որտեղ է այդ խումբը՝ չգիտենք։ Մինչև Պաշտպանության բանակը զբաղվում էր այդ խմբի որոնմամբ, հայտնվում էր երկրորդ խումբը, հետո երրորդը, չորրորդ։ Այսինքն՝ շարժումը տեղի էր ունենում ոչ թե հարյուրավոր հոգիներով, այլ չորս, հինգ, տաս հոգանոց խմբերով։

Պատերազմի ընթացքում արձանագրած ամենամեծ խնդիրն այն էր, որ մեր բանակը իր շարժվելու մեթոդների մեջ խնդիր ունի՝ մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն։ 

Իմ ընկալմամբ և իմ ունեցած տեղեկատվությամբ՝ մենք շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտում, այլ՝ տեղաշարժվելիս»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր