00:00:00

Մինչև 2020-ի օգոստոսը ներառյալ ստացել եմ հավաստիացում, որ շատ դժվար է լինելու, բայց ԶՈւ-ն, ՊԲ-ն իրենց առջև դրված խնդիրը կատարելու են. Նիկոլ Փաշինյան

11:18, 27 հունիս 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ բանակի մարտունակության վերաբերյալ քննարկումներ եղել են։

«Ես, ներառալ 2020 թվականի օգոստոսը, ստացել եմ հավաստիացում, որ շատ դժվար է լինելու, բայց Զինված ուժերը, Պաշտպանության բանակն իրենց առջև դրված խնդիրը կատարելու են», -  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե 2018 թվականից հետո ինքը որդեգրել է «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը. 2019-ին էական բարձրացել են բանակում աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնումներ։

«Շատ է խոսվում այն մասին, թե իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձևախեղվել են. ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել», - նշեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց՝ բացառված է, որ մեկը հիշի դեպք, երբ բանակը կառավարության առաջ դրել է ինչ-որ խնդիր ու այդ խնդիրը  չի լուծվել այն պատճառով, որ փող չկա։

«Բայց, ուզում եմ նաև հասկանանք, որ շատ խնդիրների լուծում միայն փողի հետ կապված չէ»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարց չի քննարկվել, որովհետև ընկալումը եղել է այն, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր