Երբ Ադրբեջանի նախագահի հետ 2019 թվականին վերելակով Դուշանբեում բարձրացանք, երրորդ մարդը մեզ հետ Գրիգորի Հայրապետովն էր, չորրորդ մարդու տեղ չկար։
ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցերին պատասխանելով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը․
«Ընդդիմության ներկայացուցիչները փորձում էին ներկայացնել, որ դավադիր խոսակցություն է եղել։ Այդ ժամանակ Հայրապետովին ազատել էի աշխատանքից։
Այդ խոսակցությանը ինքն էլ է ներկա եղել։ Ընդդիմությանն ասացի՝ իրեն հրավիրեք, այլևս հրամանի ներքո չի, ծառայության մեջ չի, իմացեք, թե ինչ կարող էր լինել վերելակում։ ՊՊԾ-ն կարող է տեղյակ լինել, որ քայլելիս ինչ որ բան խոսեն, բայց բանակցային բովանդակությանը, որ փակ սենյակում է, ՊՊԾ-ն չի կարող տեղյակ լինել, դա իրենց գործը չի»,-նշել է Փաշինյանը։
Նրան հարցրել էին, թե արդյոք այն ժամանակվա ՊՊԾ ծառայողները կարող էին մանրամասներ իմանալ Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիև փակ հանդիպման մասին, որը կայացել էր հայ-ադրբեջանական սահմանին։