ԱՄՆ Օհայո նահանգի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել սպանության մեջ՝ իր 16 ամսական դստեր մահից հետո, գրում է NBC News-ը։ Երեխան մահացել է միայնակ, երբ մայրը արձակուրդում էր։
Դա առաջին դեպքը չի եղել, երբ Կանդելարիոն մենակ է թողել իր երեխային։ Նրա հարևանը պատմել է, որ կինը խնդրել էր իրեն և իր կնոջը խնամել Ջեյլինին, սակայն դստերն իրենց մոտ էր թողել սպասվածից շատ ավելի երկար։ Բացի այդ, Քրիստելը չի պատասխանել իրենց զանգերին կամ «ներողություն խնդրել» այն բանի համար, որ դեռ չի վերցրել իր աղջկան։
Այս պահին ամերիկուհին գտնվում է կալանքի տակ եւ սպասում է դատարանի որոշմանը