00:00:00

Միկոյան փողոցի բնակիչներն ահազանգում են՝ ծորակներից կեղտոտ ջուր է հոսում․ «Վեոլիա Ջուր»-ը խնդրի առկայությունը չի հերքում, բայց դրա մասին նախապես չի տեղեկացրել սպառողներին

23:27, 20 մայիս 2023 Հասարակություն

Երևանի Նոր Նորք թաղամասի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի շենքերի բնակիչներն ահազանգում են՝ ծորակներից դեղնագույն, կեղտոտ ջուր է հոսում։

Բնակիչներն օրվա ընթացքում են նկատել, որ մատակարարվող խմելու ջուրը կեղտոտ է, նման է ցեխաջրի։ Խնդրի մասին նախազգուշացում նրանք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից չեն ստացել՝ ոչ հաղորդագրության, ոչ որևէ այլ ձևով։


 

«Վեոլիա Ջուր» ընկերության 185 թեժ գծին արված բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ օպերատորից լսել են՝  ընկերությունում տեղյակ են խնդրի մասին, ջրագծերի հետ կապված որոշ խնդիրներ կան։

Ավելին, բնակիչներին «Վեոլիա Ջուր» զանգահարելուց հետո են միայն զգուշացրել՝ ջրից մի օգտվեք։

Ջրի որակի հետ կապված խնդրի մասին նախապես չտեղեկացված Միկոյան փողոցի շենքերի բնակիչների մտահոգությունը այս պատասխանով  չի փարատվել։ Օրվա ընթացքում, տեղյակ չլինելով մատակարարվող ջրի որակի հետ կապված խնդրի մասին, օգտվել են դրանից և հիմա հատկապես փոքր երեխաներ ունեցող ընտանիքներն անհանգստացած են, որ կարող են առողջական խնդիրներ ի հայտ գալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր