Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ Ասպրամ Կրպեյանի, Ագնեսա Խամոյանի և Արեգնազ Մանուկյանի հետ Աբովյան քրեակատարողական հիմնարկում այցելել են Գայանե Հակոբյանին․
«Պատգամավորների այցերը Գայանեին՝ կրելու են պարբերական բնույթ, նա գտնվելու է մեր մշտական ուշադրության կենտրոնում»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը: