Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԱՀ Նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ է նշանակվել Տիգրան Պետրոսյանը, որը նախօրեին ընտրվել էր Խորհրդի անդամների քվեարկությամբ:
Ուշագրավն այն է, որ Տիգրան Պետրոսյանը պաշտոն է ստացել այսօր, բայց օրերս արդեն իսկ մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին: