00:00:00

Մահացել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը

23:07, 25 ապրիլ 2023 Հասարակություն

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, UNIMA-ARMENIA Տիկնիկային գործիչների նախագահ Արմեն Սաֆարյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի պետական տիկնիկային թատրոնը։

 

«Իմ տաղանդավոր ու բարի ընկեր, տիկնիկային արվեստի նվիրյալ` Արմեն Սաֆարյան, հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

«Արժանավոր ծնողների արժանավոր զավակ, արժանավոր զավակի արժանավոր ծնող... Երկրային իր ճանապարհն ամփոփեց Արմեն Սաֆարյանը՝ մշտաժպիտ, զվարթ, իր գործի բացառիկ նվիրյալ մարդը: Ժպիտ պարգևող, կենսուրախություն հարուցող ու լավատեսություն տարածող մեր ավագ ընկերը: Հանգչիր խաղաղությամբ, բացառիկ մարդ ու վաստակաշատ մտավորական…»,- գրել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր