00:00:00

Երբ խուլիգանը դառնում է համայնքապետ․ Դավիթ Մինասյանի մասնակցությամբ նոր միջադեպով զբաղվում են քննիչները

14:30, 25 ապրիլ 2023 Քաղաքականություն

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանն արդեն իսկ պետք է պաշտոնանկ արված լիներ, սակայն «նոր Հայաստանի» դասական չինովնիկը ըստ էության վայելում է օրվա իշխանության հովանավորչությունը և գիշերային ակումբում իր իսկ մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությունից հետո շարունակում է պաշտոնավարումը։

Ինչ է կատարել Դավիթ Մինասյանի մասնակցությամբ։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ապրիլի 23-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը, ժամը 02։00-ի սահմաններում Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունեցել։ 

Ոստիկանները պարզել են, որ Փարաքար գյուղի բնակիչներ 36-ամյա Դավիթ Մինասյանը և 33-ամյա Գոռ Մարտիրոսյանը  իրենց ընկերների հետ միասին՝ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների, պարուհիների և անվտանգության աշխատակիցների նկատմամբ, դիտավորյալ կոպիտ կերպով՝ շուրջ 10 րոպե շարունակ խախտել հասարակական կարգը, բռնություն են գործադրել հաճախորդների նկատմամբ և ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետև նույն վարքագիծը դրսևորել ակումբից դուրս ընկած ճանապարհի երթևեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթևեկությունը, այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:

Դավիթ Մինասյանը «զոռբայությամբ» է դարձել խոշորացված համայնքի ղեկավար։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով՝ Փարաքարում ամենաշատ ձայն  հավաքել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ստանալով տասը  մանդատ։ Համայնքապետի պաշտոնում ընտրվել էր կուսակցության ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը։ Վարչական դատարանը սակայն տարեվերջին հակաիրավական որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով համայնքի ղեկավարի ընտրությունը։ Դրան հաջորդած իրադարձությունը այստեղ ՏԻՄ-ի մասին օրենքի կոպիտ խախտումներով նոր համայնքապետի ընտրությունն է, որը «Ապրելու երկիր» խմբակցությունը վիճարկում է դատարանում՝ պահանջելով Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ։ Իշխող ՔՊ-ն ամեն ինչ արել է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը չհաղթի այստեղ և աջակցել է, որ այսպիսի հանցավոր կերպարը դառնա համայնքի ղեկավար, կոալիցիա է կազմել, իշխանություն են կիսում՝ զուտ միայն իշխանություն ունենալու համար, այլ ոչ թե համայնքի զարգացման, համայնքում նորմալ, սրտացավ ղեկավար ունենալու համար։ ՔՊ-ն ամեն գնով պայքարում է լավ այլընտրանքի դեմ, որպեսզի իր իշխանությունը պահի, ինչպես Փարաքարի դեպքում է եղել։ Ըստ իրենց՝ ավելի լավ է հանցագործ, խուլիգանը ղեկավարի, քան ինքը իշխանությունից զրկվի։

Դավիթ Մինասյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է սկանդալի կենտրոնում։

Մամուլի հրապարակումների համաձայն  Փարաքար համայնքի ղեկավարը նման պատմության մեջ է հայտնվում 21.03.09թ «Սկառլետ» կարաոկե բարում Դավիթ Մինասյանը վիճաբանել էր Դավիթ Փիլոյանի հետ, որից հետո զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել Ճառագայթային փողոցի Ա շենքի բակում, որտեղ վերջինս վիճաբանել է Դ Փիլոյանի եւ ընկերների հետ,եւ իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել է եղբայրներ Գեւորգյանների ոտքերի ուղղությամբ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Քրեական գործը հարուցվել է 2009թ. մարտի 21-ին։ Նախաքննության մարմնի 2009թ. մայիսի 25-ի որոշմամբ Դ.Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 9-ի դատավճռով Դ.Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել է ազատազրկման 5 /հինգ/ տարի ժամկետով։ Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Դ.Մինասյանի պաշտպան Ն.Մկրտչյանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Հավելենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի մասնակցությամբ դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է քննություն։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից, տեղեկացնելով, որ այլ մանրամասներ կհայտնեն ավելի ուշ։

Ի դեպ Փարաքարի համայնքապետարան մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։ Համայնքապետարանի պաշտոնական կայքում զետեղված հեռախոսահամարին որեւէ մեկը չպատասխանեց։ Ըստ էության խուլիգանական արարքներով աչքի ընկնող Մինասյանը հրահանգել է աշխատակիցներին որեւէ հեռախոսազանգի չպատասխանել։

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր