ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Փելոսին թվիթերյան իր միկրոբլոգում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նվիրված է 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանվել են 108 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ։
Անցյալ տարի մեր պատվիրակությունը մեծ պատիվ ունեցավ այցելել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհված տղամարդկանց, կանանց և երեխաներին»,- գրել է Փելոսին՝ հրապարակելով լուսանկար հուշահամալիրից։
Նշենք, որ Փելոսին զգալի ներդրում է ունեցել նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։