00:00:00

Հայկական կողմը Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ելնելով դրանից՝ պետք է ընդունի Ադրբեջանի՝ իր տարածք մուտքն ու ելքը վերահսկելու իրավունքը․ Ադրբեջանի ԱԳՆ

14:13, 24 ապրիլ 2023 Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչինի միջանցքում պետական սահմանապահ ծառայության կողմից անցակետ տեղադրելու տեղեկությունը։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ այդ որոշումն օրինական է։

«Հայտնի է՝ հայկական կողմը հայտարարել է, որ Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքում ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ելնելով դրանից՝ Հայաստանը պետք է ընդունի և հարգի Ադրբեջանի՝ իր տարածք մուտքն ու ելքը վերահսկելու իրավունքը»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր