00:00:00

«Այլևս ոչ մի հարց». Վեհափառը չարձագանքեց Նիկոլ Փաշինյանի աղմկոտ հայտարարությանը

13:21, 24 ապրիլ 2023 Քաղաքականություն

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չմեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկոտ հայտարարությունը:

«Այլևս ոչ մի հարց»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց Վեհափառ Հայրապետը:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Ազգային ժողովում հայտարարել էր՝ շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն է անելու:

«Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»,- ասել էր նա:

Փաշինանն իր ելույթը ավարտել էր Պողոս Առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարով. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու  եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր