Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի դատական ակտերը հրապարակվել են, տվյալ անձանց վերաբերյալ իրականացվել են ուսումնասիրություններ եւ կայացվել են հաշտության համաձայնություններ:
Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը:
Հարցին՝ արդյո՞ք ներկա եւ նախկին իշխանությունների գույքը դատախազությունն ուսումնասիրում է, դատախազն ասաց. «Ես պետք է պահպանեմ տվյալների գաղտնիություն: Ես չեմ կարող ասել՝ որ գործով կա ուսումնասիրություն, որով՝ ոչ, որովհետեւ ուղղակիորեն արգելք կա սահմանված օրենքում: Այսինքն՝ մենք սեփական ցանկությամբ չենք առաջնորդվում, որպեսզի մեր վարքագիծը կառուցենք»:
Մանրամասները՝ տեսանյութում։