00:00:00

Հաղթանակս նվիրում եմ մայրիկիս. Սիմոն Մարտիրոսյան

23:51, 23 ապրիլ 2023 Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը առաջնության գրանցած արդյունքը նվիրում է իր մայրիկին:

«Նախ ուզում եմ շնորհավորել մայրիկիս` ծննդյան օրվա կապակցությամբ: Այս հաղթանակը նվիրում եմ նրան: Շնորհակալ եմ, որ կա, ծնել է ինձ նման զավակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Հայ ծանրորդն անդրադարձավ իր գրանցած արդյունքներին` ընդգծելով, որ  ինչ մրցաշարը վնասվածքներ է ունեցել:

«Միայն մեկ ու կես ամիս եմ մարզվել, քանի որ վնասվածքները թույլ չտվեցին լիարժեք բոլոր հավաքներին մասնակցել:  Այս պահի դրությամբ՝ գոհ եմ: Սպասենք և աշխարհի առաջնությանը, կտեսնենք, թե ինչ արդյունքներ ցույց կտամ»,- նշեց նա:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Հայկական ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 190 կգ և 195 կգ: Նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում  վարժությունում Մարտիրոսյանը երկու մոտեցմամբ բարձրացրեց 235, 245 կգ: Եվ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Այս քաշում Եվրոպայի 7-ակի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձե, ով երկամարտում գրանցեց 474 կգ արդյունք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր