Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան հրապարակել է գերծանր քաշային կարգում Հայաստանի և Վրաստանի անվանի ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանի և Լաշա Տալախաձեի լուսանկարները Երևանում ընթացող առաջնությունից.
«Ծանրամարտում մենք միմյանց մղում ենք նոր բարձունքների, բայց երբեք չենք մոռանում այն արժեքները, որոնք մեզ միավորում են՝ ընկերությունը, սպորտային վերաբերմունքը և արդար խաղը:
Եկեք բարձրացնենք միմյանց և՛ հարթակի վրա, և՛ դրանից դուրս»,- ասվում է Եվրոպայի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: