Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը մրցահարթակ դուրս եկան տղամարդկանց 109 կգ քաշային կարգի Սամվել Գասպարյանն ու Օետրոս Պետրոսյանը։
Երկամարտում գրանցեց 395 կգ արդյունք։ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում պոկելով 175 կգ ծանրաձող նվաճեց առաջնության փոքր ոսկե մեդալը։ Հրելով 220 կգ ծանրաձող հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Երկամարտում գրանցեց 379 կգ արդյունք։ Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 165 կգ ծանրաձող։ Նա 6-րդն է։ Իսկ հրում վարժությունում հրելով 214 կգ նվաճեց առաջնության բրոնզե մեդալ։
Երկրորդ տեղում է երկամարտի 381 (173+208)կգ արդյունքով վրացի Գիորգի Չխեիձեն։
Այս քաշային կարգում հանդես եկավ նաև Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը։ Նա պոկում վարժություն բարձրացրեց 173 կգ։ Սարգիսը նվաճեց փոքր արծաթե մեդալ։