Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակում են նաև 109 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ:
Սամվել Գասպարյանն ու 20-ամյա Պետրոս Պետրոսյանը:
Պետրոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 160 կգ-անոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ Հայաստանի ներկայացուցիչը չկարողացավ բարձրացնել 165 կգ-ը, սակայն հաջորդ մոտեցմամբ հաջողեց նույն քաշը:
Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ-անոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 173 կգ-ը: Այս վարժությունում Գասպարյանի հետ ոսկե մեդալի համար պայքարում էր Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Սարգիս Մարտիրոսյանը, որը երրորդ մոտեցմամբ չբարձրացրեց 175 կգ-ն ու դարձավ փոքր ոսկե բրոնզե մեդալակիր: Նույն քաշը վերջին մոտեցմամբ բարձրացրեց Սամվել Գասպարյանն ու նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հայաստանի հավաքականը երկամարտում արդեն ունի 10 մեդալ: