00:00:00

ԵԱ. Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն

16:45, 22 ապրիլ 2023 Սպորտ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը (102 կգ) նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 

Հայ ծանրորդը գրանցեց երկամարտի 392 կգ արդյունք:

Պոկում վարժությունում Գարիկը երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահեց 178 կգ ծանրաձողը՝ սահմանելով Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:

Հրում վարժությունում Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 214 կգ-ը, իսկ երրորդ մոտեցումը չկատարեց:

Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեն երկամարտի 387 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր: Լավագույն եռյակը եզրափակեց մոլդովացի Բրատու Տուդորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր