Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում են ելույթները Հայաստանի ներկայացուցիչները, փոխանցում է Armsport.am-ը։
Շանթ Խաչատրյանը (72կգ) հաղթել է մեկնարկային գոտեմարտում․ նրա մրցակիցը Վրաստանը ներկայացնող Ռամազ Չոիձեն էր։
Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում գոտեմարտեց Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Տիգրան Գալուստյանի հետ և պարտվեց։
Երեկ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ: Իսկ Հրաչյա Պողոսյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար: