Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային 7 օրից հետո երկամարտում վաստակած մեդալներով առաջին տեղը գրավում է Հայաստանը՝ 7 մեդալ: Նրան հաջորդում են Ուկրաինան ու Իտալիան՝ 6-ական: Իսկ ահա ոսկե մեդալներով առաջատարն առայժմ Ռումինիան է, որն ունի 3 բարձրորակ մեդալ: Երկուական ոսկի են վաստակել Հայաստանը, Ուկրաինան, Թուրքիան և Բուլղարիան:
Մեդալների ընդհանուր քանակով 1-ին տեղը զբաղեցնում է Թուրքիայի հավաքականը՝ 21: Երկրորդ տեղում 19 մեդալով Հայաստանն է: Ապա հաջորդում են Ուկրաինան ու Իտալիան՝ 16-ական: Ոսկե մեդալներով առաջատարը դարձյալ Ռումինիան է՝ 9: Հայաստանը 7 օրում վաստակել է 7 ոսկե մեդալ և գտնվում է 2-րդ հորիզոնականում:
Այսօր պայքարը կսկսեն 87 կգ քաշային կանայք և 102 կգ ու 109 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանից հանդես կգան Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը, Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը