Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նորընծա կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը հաղթանակը նվիրում է հայազգի զինվորներին:
«Հետաքրքիր առաջնություն ստավեց ու ադրենալինով լի: Ես լավ էի պատրաստվել, ինչը տվեց իր արդյունքը: Երկարատև մարզումների արդյունք էր: Երկուսս էլ լավ մարզավիճակում էինք և պատրաստ էինք: Երկուսիցս որն էլ լիներ չեմպիոն, տարբերություն չկար: Իմ այս մեդալը նվիրում եմ մեր զինվորներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոնը:
Հովհաննիսյանի խոսքով` երկրպագուների աջակցությունը մարզահամալիրում շատ օգնել է նրանց: