Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակչում՝ կիսաեզրափակչում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ: Գրում է Armsport-ը։
Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, ապա քառորդ եզրափակչում տուշեով (7:0) առավելության է հասել դանիացի Օլիվեր Կրուգերի նկատմամբ:
Հիշեցնենք՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ուժերը չափել է Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովի հետ և 1:5 հաշվով պարտություն կրել: